Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Համայնքի սեփականություն հանդիսացող, Դպրաբակ բնակավայրի 1-ին փողոց, 13/2 հասցեում գտնվող 05-031-0015-0056 կադաստրային ծածկագրով հասարակական կառուցապատման նպատակային նշանակությամբ 0.06 հա հողամասը նվիրաբերության կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ամբուլատորիա կառուցելու նպատակով:
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության հետ կնքել վերը նշված հասցեի անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|