Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի փողոց, թիվ 7/17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-002-0101-0128 կադաստրային ծածկագրով 0.0034 հա մակերեսով հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 23.63 քմ ներքին և 28.21 քմ արտաքին մակերեսով նկուղը, 25.6 քմ ներքին և 28.21 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 5.8 քմ մակերեսով ծածկը և 5․8 քմ մակերեսով բաց պատշգամբը ուղղակի վաճառքով օտարել Հեղինե Ղուլյանին:
- Քաղաքացի Հեղինե Ղուլյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 11450 /տասնմեկ հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, շինությունների /նկուղ, ավտոտնակ, ծածկ և բաց պատշգամբ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 50550 /հիսուն հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|