Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 16.03.2022թ. N 27-Ա որոշմամբ.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գ.Վահան 3-րդ փող. թիվ 96 հասցեում գտնվող 05-081-0143-0491 կադաստրային ծածկագրով 0.03882 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա առկա 156.87 քմ արտաքին և 125.42 քմ ներքին մակերեսով կիսաքանդ պահեստը,8.87 քմ պարիսպը և 8.87 քմ պարիսպը ուղղակի վաճառքով օտարել Կարինե Զազյանին:
- Քաղաքացի Կարինե Զազյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 84.550 /ութանասունչորս հազար հինգ հարյուր հիսուն / ՀՀ դրամ,շինության /կիսաքանդ պահեստ և պարիսպներ/համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 220.360 /երկու հարյուր քսան հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|