Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈւՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈւՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԸ, ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅՈւՆ ՄԱՏՈւՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-14-րդ և 16 հոդվածներով.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈւՄ  Է՝ 

  1. Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 1):
  2. Հաստատել Ճամբարակ համայնքի տարածքում 2024 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը (հավելված 2):
  3. 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող  ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
  4. 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված և Ճամբարակի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող  ընտանիքների երեխաների համար սահմանել արտոնություն 100%-ի չափով:
  5. Ուժը կորցրած ճանաչել Ճամաբարակ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 18-ի N 5-Ա որոշումը /կից հավելվածով/:
  6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner