Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա»ՓԲԸ-ի կողմից 25.05.2023թ. տրված Դ-227 դիմում-հայտը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Տելեկոմ Արմենիա»ՓԲԸ-ին տրամադրել Ճամբարակ համայնքի Կալավան գյուղի 6-րդ փող.թիվ 7 հասցեում գտնվող իրեն սեփականության իրականացվող պատկանող հողամասում 15 մ բարձրությամբ գործարանային արտադրության աշտարակի տեղակայման աշխատանքների կատարման նպատակով շինարարության թույլտվություն:
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ«Տելեկոմ Արմենիա»ՓԲԸ-ն պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|