Ղեկավարվելով«Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրք»-ի 2010 թվականի ապրիլի 27-իN50-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ, Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 2-րդ փողոցի 109 հասցեում,05-081-0104-0047-001 կադաստրային ծածկագրով գտնվող օժանդակ շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.15 հա հողամասին կից 0.16293հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Լևոն Բալյանին սեփականության իրավունքով պատկանող օժանդակ շինությունը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Լևոն Պավլու Բալյանին՝ ծնված 22.06.1942թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.15 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.31293հա: Հողամասի վրա 1992թ. կառուցված 85,5քմ ներքին և 105.0քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը,որը կառուցված չէ ՀՀ հօղային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Լևոն Պավլու Բալյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Լևոն Բալյանին սեփականության իրավունքով հատկացված 0.31293 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Անվավեր ճանաչել համայնքի կողմից 10.05.2023թվականին տրված N288-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականությանիրավունքը ենթակա է պետական գրանցման:
|