Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Անդրանիկ Վարդանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
- Քաղաքացի Անդրանիկ Ռազմիկի Վարդանյանի /հաշվառված` ՀՀ,ք.Երևան,Կենտրոն, Արգիշտի 11/12 բն 70 հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 05-074-0124-0057 կադաստրային ծածկագրով 1.0 հա հասարակական նշանակության շինությունը, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 122.870 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի ապրիլի 22-ին ժամը 11:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Անդրանիկ Վարդանյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|