Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը, 19․11․2019 թվականի թիվ ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող 0.0066 հա հողամասը ուղղակի վաճառքով օտարել Նիկոլայ Բոյախչյանին՝ ընդլայնման նպատակով՝ հիմք ընդունելով քաղաքացու 06․09․2023թ․ դիմումը:
- Քաղաքացի Նիկոլայ Բոյախչյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185065134 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 34000 /երեսունչորս հազար/ ՀՀ դրամ:
- Սահմանել, որ վերը նշված 05-048-0007-0032 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 0․0066 հա հողամասի չափագրման, պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերն իրականացվեն գնորդի հաշվին։
- Սույն որոշումՆ ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|