Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 13 հասցեում գտնվող շինությունների ապամոնտաժման դիմաց որպես փոխհատուցում հատկացնել՝
•Անիկ Մկրտչյանին – 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ •Համբարձում Սարգսյանին – 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ •Լյուդմիլա Ստեփանյանին – 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ •Թադևոս Հարությունյանին – 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|