|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2018 թվականի N 118 |
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» 35 հոդվածը, 38 հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ մասի պահանջները և ղեկավարվելով ՀՀ <<Գույքահարկի մասին>> օրենքի`01.01.2003թ.–ի 15 հոդվածի 3-րդ կետի պահնջներով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի բնակիչ Արտուր Մխիթարյանի դիմումը այն մասին, որ իր անունով հաշվառված է GAZ 24-10 մակնիշի ավտոմեքենա, որի փաստաթղթերը համարների հետ 2011թ.-ին հանձնել է ճանապարհային ոստիկանություն, փոխարենը պետք է խոտաներ: 2011-2018թթ. կուտակվել է 86761դր. (ութսունվեց հազար յոթ հարյուր վաթսունմեկ դրամ) գույքահարկի պարտք, որից 60000 դրամը (վաթսուն հազար) մայր գումար է, իսկ 26761 (քսանվեց հազար յոթ հարյուր վաթսունմեկ ) դրամը` տույժ: Նա մուծել է մայր գումարը, և սոցիալական խնդիրներից ելնելով` խնդրում է օրենքի սահմանում արտոնել գույքահարկի մասով (քսանվեց հազար յոթ հարյուր վաթսունմեկ) տույժը:
-
Հաշվի առնելով սահմանապահ Վահան գյուղի բնակիչ Խաչիկ Ապրեսյանի դիմումը այն մասին, որ իր անունով հաշվառված GAZ 24 ավտոմեքենա, որի փաստաթղթերը համարների հետ 2013թ.-ին հանձնել է ճանապարհային ոստիկանություն, փոխարենը պետք է խոտաներ: 2013-2018թթ. կուտակվել է 65280դր. (վաթսունհինգ հազար երկու հարյուր ութսուն դրամ) գույքահարկի պարտք, որից 47000 դրամը (քառասունյոթ հազար) մայր գումար է, իսկ 18280 (տասնութ հազար երկու հարյուր ութսուն ) դրամը` տույժ: Նա մուծել է մայր գումարը, և սոցիալական խնդիրներից ելնելով` խնդրում է օրենքի սահմանում արտոնել գույքահարկի մասով 18280 (տասնութ հազար երկու հարյուր ութսուն ) դրամ տույժը:
-
Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -8 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|