|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հոկտեմբերի 2024 թվականի N 1211-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի24-րդ կետով,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդև 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ռազմիկ Բարսեղյանի դիմումը՝ Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի փող.73/3 հասցեում գտնվող 05-002-0115-0007 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023JXAWWS/կառուցված շինությունը /կաթսայատունը/ օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Ռազմիկ Բարսեղյանի կողմից Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց 73/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի 0.00451 հա հողատարածքի վրա 1992 թվականին ինքնակամ /2023JXAWWS/ կառուցված 34.42 քմ ներքին և 45.1 քմ արտաքին մակերեսով շինությունը /կաթսայատունը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(908.38 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|