|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2020 թվականի N 111 |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2020 թվականի 1-ին կիսամյակի բյուջեի կատարման կիսամյակային հաշվետվությունն ըստ եկամուտների և ծախսերի՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի համայնքի եկամուտները կազմել են 197434.0 հազար դրամ 210322.7 հազար դրամի փոխարեն՝ կատարելով 93.9 %, իսկ սեփական եկամուտների մասով 42815.4 հազար դրամ 49283.9 հազար դրամի փոխարեն` կատարելով 86.9 %, որից ըստ եկամտատեսակների`
- Գույքային հարկեր անշարժ գույքից – 21338.2 հազար դրամ
Որից՝ ա/ գույքահարկ շենք շինությունների համար – 12807.1 հազար դրամ բ/ հողի հարկ – 8531.1 հազար դրամ
- Գույքային հարկեր փոխադրամիջոցներից – 12183.3 հազար դրամ
- Տեղական տուրքեր – 1885.9 հազար դրամ
- Պարտադիր վճարներ – 254.5 հազար
- Հողերի վարձակալությունից – 5780.3 հազար դրամ
- Այլ գույքի վարձակալությունից – 1272.2 հազար դրամ
- Այլ եկամուտներ – 5005.0 հազար դրամ:
2019 թվականի վարչական և ֆոնդային բյուջեի ծախսերն ըստ բյուջետային հիմնարկների կազմում են 189546.4 հազար դրամ Որից ՝
- Համայնքապետարան – 53330.3 հազար դրամ
- Ճամբարակի ՔԿԱԳ – 2565.7 հազար դրամ
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ – 10571.9 հազար դրամ
- Պաշտպանություն – 678.1 հազար դրամ
- Գյուղատնտեսություն – 9273.6 հազար դրամ
- Ճանապարհային տրանսպորտ – 20575.5 հազար դրամ
- Աղբահանում – 2089.8 հազար դրամ
- Փողոցների լուսավորվածություն – 675.6 հազար դրամ
- Հանգիստ և սպորտ – 2887.2 հազար դրամ
- Կենտրոնական գրադարան – 1329.8 հազար դրամ
- Համակարգչային ծառայություններ – 216.8 հազար դրամ
- Այլ մշակույթային կազմակերպություններ - 1190.0 հազար դրամ
- Մանկապարտեզներ – 29190.9 հազար դրամ
- Տարրական ընդհանուր կրթություն – 385.6 հազար դրամ
- Երաժշտական և գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոց – 14737.1 հազար դրամ
- Սոցիալական հատուկ արտոնություն – 3745.0 հազար դրամ
- Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության – 20540.1 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|