|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N 121-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ և 76-րդ հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Աճուրդ-վաճառքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում գտնվող 05-077-0046-0008 կադաստրային ծածկագրով 0․1 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 800000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
2․1 Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում գտնվող 05-009-0265-0107 կադաստրային ծածկագրով 0․77464 հա գյուղատնտեսական նշանակության՝ որից 0․34194 հա վարելահող և 0․4327 հա արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -14 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|