|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2025 թվականի N 99-Ն |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2026 թվականի բյուջեն (այսուհետ Բյուջե) համաձայն հավելված 1-ի․
1) Եկամուտների մասով՝ 1 268 530,2 հազար ՀՀ դրամ, 2) Ծախսերի գծով՝ 1 268 530,2 հազար ՀՀ դրամ, 3) Դեֆիցիտ՝ 0 ՀՀ դրամ։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, 2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։
|
Կողմ -19 ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(30.95 Կբ)
հավելված 1 |
 |
(27.51 Կբ)
հավելված 2 |
 |
(24.49 Կբ)
հավելված 3 |
 |
(9.93 Կբ)
հավելված 4 |
 |
(39.67 Կբ)
հավելված 6 |
 |
(19.66 Կբ)
հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|