|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2026 թվականի N 1368-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 20.10.2026թ. N 93-Ա որոշումով․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական՝ 29092026-05-0090/ Տ․Մեծի փող. թիվ 7/12 հասցեում գտնվող 05-002-0101-0097 կադաստրային ծածկագրով 0.00238 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարել Սվետիկ Աբրահամյանին:
- Քաղաքացի Սվետիկ Աբրահամյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 8100 /ութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 35600 /երեսունհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|