|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2024 թվականի N 90-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրի սեփականություն հանդիսացող, 2006 թվականի արտադրության, պետ. համարանիշը` 9581SL, գույնը` կանաչ, նույնականացման համարը` Դ-260 046722, շարժիչի հզորությունը` 185764, СК-5МЭ-1 մակնիշի կոմբայնը օտարել աճուրդ-վաճառքի կարգով: Ընթացիկ վիճակը՝ չի շահագործվում, տեխնիկական վիճակը՝ վատ, ֆիզիկական վիճակը՝ բավարար: Մեկնարկային գին սահմանել 1.169.640 /մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|