|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2020 թվականի N 34 |
ԿՐԿՆԱԿԻ ԱՃՈՒՐԴ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 01.11.2019 թվականի N 312 որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
-
Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 10 շենք 13 հասցեում գտնվող, 05-002-0078-0095-001-013 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն հանդիսացող 27.42 քմ մակերեսով (նպատակային նշանակությունը` բնակելի) բնակարանը (գույքը) փոփոխված մեկնարկային գնով օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
-
Բնակարանի համար մեկնարկային գին սահմանել 360.000 ՀՀ դրամ:
-
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|