Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 257-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2025 թվականի N 257-Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը /անասնաշենքը/ քաղաքացի Մովսես Խաչատուրի Բալյանի կողմից ինքնակամ /2023SRP2TF/ կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի գյուղատնտեսական արտադրական նշանակության հողատարածքում.
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ
  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Մովսես Խաչատուրի Բալյանի կողմից Վահան բնակավայրում 4-րդ փողոց 15 անասնաշենք հասցեում 05-081-0160-0017 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի գյուղարտադրական նշանակության 0.03951 հա հողատարածքի վրա ինքնակամ /2023SRP2TF/ կառուցված 333.39 քմ ներքին և 395.1 քմ արտաքին մակերեսով շինությունը/անասնաշենքը/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Սույն որոշումը մեջ է մտնում ստորագրմանպահից ևենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(854.61 Կբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner