|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունվարի 2023 թվականի N 2-Ն |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի 2023թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝
ա) Եկամուտների մասով՝ 846816.3 հազար դրամ, բ) Ծախսերի գծով՝ 788516․9 հազար դրամ:
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամուտների՝ համաձայն հատված 1-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
- «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ․ հունվարի 1-ից։
|
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|