|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2025 թվականի N 1001-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 25.11.2025թ. N 94-Ա որոշումով․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական՝ 19122025-05-0019/ Գ․Նժդեհի փող. թիվ 85/2 հասցեում գտնվող 05-002-0115-0025 կադաստրային ծածկագրով 0.0229 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը իր շինություններով /հասարակական շինություն/ ուղղակի վաճառքով օտարել Բենիկ Սահակյանին:
- Քաղաքացի Բենիկ Սահակյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 77100 /յոթանասունյոթ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր շինությունների /հասարակական շինության/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 523200 /հինգ հարյուր քսաներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|