Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06.07.2026թ. N1/փ 283 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
•Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-010-0069-0010 կադաստրային ծածկագրով 0․0095 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողատեսքը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողերի։
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում: շ
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|