Ղեկավարելով «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12.11.2013 թվականի հոդված 2-ի 4-րդ ենթախմբի, ինչպես նար ՀՀ Հառավարության 25.06.2015 թվականի 708-Ա «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի Պետական գրանցման և Պետական հաշվառման համակարգչային շտեմարաններից հանելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջները, «Տեղական ինքնակառավարման մասին» 18 հոդվածի1-ին մասի 42 կետով, և ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի՝ 01.01.2003 թվականի 15-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ճամբարակ համայնքի նախկին բնակավայրում, Ճամբարակ քաղաքում և գյուղերում, 32 բնակիչներ (կից հավելված 1-ի ցուցակը) 2008-2013թթ. առանց պարտքերը մարելու օտարել են իրենց ավտոմեքենաները՝ կուտակելով 722.016 դրամ պարտք: Բացի այդ թվով 25 բնակիչներ (կից հավելված 2-ի ցուցակը) 2013-2017թթ. նույնպես օտարել են իրենց ավտոմեքենաները առանց զրօյական տեղեկանքի, որի հետևանքով համայնքի վրա կուտակվել է 462.489 դրամի պարտք:
Բացի այդ թվով տասնվեց բնակիչներ իրենց պատկանող բեռնատար մեքենաների մինչև 20 տարին լրանալը և օրենքով գույքահարկից ազատվելը կուտակել են 340.851 ՀՀ դրամ պարտք 2008 թվականից 2014 թվականնների ընթացքում (կից հավելված 3)
2. Սահմանված կարգով դուրս գրել օտարված ավտոմեքենաների վրա կուտակված 1.525.349 դրամ գույքհարկի պարտքը:
3. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Գ. Դանիելյանին կատարել համապատասխան ձևակերպումներ: