|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 50-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը, 19․11․2019 թվականի թիվ ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 11 հասցեում գտնվող 2․13605 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների՝ էներգետիկայի հողամասը ուղղակի վաճառքով օտարել «Մ․Վ․Ա․ Էլեկտրո» ՍՊԸ-ին, ընդլայնման եղանակով՝ հիմք ընդունելով ընկերության 17․06․2025թ․ դիմումը:
- «Մ․Վ․Ա․ Էլեկտրո» ՍՊԸ-ն պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185065134 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ:
- Սահմանել, որ վերը նշված 05-009-0264-0008 կադաստրային ծածկագրով մեկ միավոր 2․13605 հա հողամասի չափագրման, պետական գրանցման և վաճառքի հետ կապված ծախսերն իրականացվեն գնորդի հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -16 ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԱԴԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|