|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 69-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը,19․11․2019 թվականի թիվ ՀՕ-225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0084-0003 կադաստրային ծածկագրով գտնվող 0․06228 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Վիգեն Շառյանին, ընդլայնման եղանակով՝ հիմք ընդունելով քաղաքացու դիմումը։
- Վիգեն Շառյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 210000 /երկու հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -12 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԶԱՏ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|