|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 71-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի կետի 21-րդ մասով և ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ․ 16-Ն որոշման 3-րդ կետով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքում գտնվող, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը տրամադրելու վարձակալության իրավունքով․
ա/ 05-009-0280-0017 կադաստրային ծածկագրով 7․2744 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։ բ/ 05-009-0280-0019 կադաստրային ծածկագրով 3․51622 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ։ գ/ 05-009-0280-0020 կադաստրային ծածկագրով 22․06498 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի՝ 9․74771 հա և խոտհարքի՝ 12․31727 հա տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ։
- Ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին՝ սահմանված կարգով եզրակացություն ստանալու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -12 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԶԱՏ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՅԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|