Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 887-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2024 թվականի N 887-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Սամվել Գարուշի Ռոստոմյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 16.06.2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 28.06.2024թ. թիվ ՔՏՄ/18.9/17662-24 գրության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Արտանիշ տեղամասի 3-րդ պահաբաժնում՝ «Հայկական ճամբար» կոչվող հանգստի գոտուն հարակից տարածքում «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է ինքնակամ զավթման և ապօրինի կառուցապատման դեպք։
Կից ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության էկոպարեկային ծառայության կողմից ուղարկված թիվ Ե/1/688-24 գրությունը և կատարված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ըստ որի պարզվել է, որ «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Ռուստոմյանը «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրով հողօգտագործման իրավունք ունենալով այդ հողամասի վրա առանց թույլտվության իրականացրել է թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօթյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի շինարարություն։
31․07․2024թ․ թիվ 19-2049 գրությամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրրի պատճեն և էսքիզային քարտեզը։
Այսինքն, Սամվել Ռուստոմյանը թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝

  1. Սամվել Ռուստոմյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վրա առանց թույլտվության թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի իրականացված շինարարության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սամվել Ռուստոմյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.53 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 35

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner