|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հունվարի 2023 թվականի N 15-Ն |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈւ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 34-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 10.2-րդ կետը, 33.1-ին հոդվածը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ձևավորել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ.
Դրանք են` 1) Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ 2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ 3) Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ 4) Կանանց և երիտասարդների ԽՄ
- Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 11.12.2017 թվականի N 9 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԳԱԳՅԱՆ ԱՇՈՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.47 Կբ)
հավելված 1 |
|
(50.73 Կբ)
հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|