Ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով և "Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հաստատել Ճամբարակ համայնքի 2018 թվականի բյուջեն
ա/ եկամուտների գծով-304419,2 հազար դրամ
բ/ ծախսերի գծով324172,3 հազար դրամ
գ/դեֆիցիտը / պակասորդը/-327552,1 հազար դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը գործառնական դասակարգման համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջյան հավելուդը կամ դեֆիցիտը պակասորդը/ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուդը, օգտագործման ուղղություները համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համար հատված 6-ի:
8. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն.
ա/ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումները ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների մինջև.
բ/ Սահմանել՝ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 տոկոսը:
9. Վարչական բյուջեի տարեսկզբի 16534,5 հազար դրամ ազատ մնացորդից 16534,532 հազար դրամը ուղղել ֆոնդային բյուջե:
10. Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ թողել 0 դրամ նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: