|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2025 թվականի N 715-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի»62-րդ հոդվածի 3-րդ մասով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18.09.2025թ. N 64-Ա որոշումը
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի Գ․Նժդեհի փող. 103/24 հողամաս հասցեում գտնվող 05-002-0102-0039 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն /վկայական 14052025-05-0029/ համարվող բնակավայրի բնակելի կառուցապատման 0.00229 հա հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արետա Դալլաքյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Ռոբերտ Շուշանյանին /ժառանգորդ Արետա Դալլաքյան/ սեփականութան իրավունքով պատկանող ավտոտնակը:
- Քաղաքացի Արետա Դալլաքյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|