Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ստեղծել գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սպորտի, երիտասարդության հարցերով և հաստատել հետևյալ անհատական կազմը`
Սարիբեկյան Վարդան Մարգարյան Արայիկ Ղուկասյան Անուշ Մարտիրոսյան Զուրիկ Ջառահյան Սևակ
- Ստեղծել սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է առողջապահության, սոցիալական ապահովության, այդ թվում նաև մայրության և մանկության, հաշմանդամության, աշխատանքի, զբաղվածության, բնապահպանության հարցերով.և հաստատել հետևյալ անհատական կազմը`
Մելքումյան Արմենակ Շուշանյան Շահնուր Վարդանյան Վահե Գագյան Աշոտ
- Ստեղծել ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է Ճամբարակ համայնքի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գույքի կառավարման հարցերով և հաստատել հետևյալ անհատական կազմը`
Նիկողոսյան Անդրանիկ Դումանյան Թաթուլ Ջահանգիրյան Գառնիկ Աբրահամյան Գրիգոր
- Ստեղծել ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Ճամբարակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողով, որը զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության, իրավական ակտերի ուսումնասիրության և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանեցման հարցերով և հաստատել անհատական կազմը`
Կիրակոսյան Էդվարդ Ադամյան Գևորգ Ղուկասյան Միշա Վարդանյան Վրեժ Մարտիրոսյան Վիգեն
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|