|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մարտի 2026 թվականի N 314-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՈՄԲԱՅՆԸ ԱՃՈւՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈւ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 12․09․2024 թվականի N 90-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 09․03․2026 թվականի N 19 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 01, 02 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքին պատկանող СК-5МЭ-1 մակնիշի, 2006թ. արտադրության կոմբայնի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Ռաֆիկ Պետրոսյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 1․228․122 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185065159 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|