|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2025 թվականի N 140-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂ.ՏՈՒՆ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԵՎԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օչենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010թ. ՀՕ-50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ 2008 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ,«Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով,ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով հատկացված 0.334հա հողամասում գտնվող ինքնակամ /2024JMFS6X/ կառույցի օրինականացման 8-րդ կետը,Հարություն Թևանի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0019-0008 կադաստրային ծածկագրով հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված շինության պահպանունը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է ՀՀ ՀՕ-117 ընդունված 10․06․2008թ․,26․12․2002թ․ թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
- Հարություն Թևանի Բաբայանին՝ծնված՛03.09.1951թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.334հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.23683հա:Հողամասի վրա կառուցված երկհարկանի 1-ին հարկի 82.2քմ ներքին մակերեսով և 2-րդ հարկի 86.5քմ ներքին մակերեսով բնակելի տունը,10.4քմ մակերեսով բաց պատշգամբը,4.56քմ մակերեսով աստիճանը,4.37քմ ներքին մակերեսով անասնաշենքը և 28.8քմ ներքին մակերեսով 2-րդ անասնաշենքը,38.07քմ ներքին մակերեսով ավտոտնակը և 28.8քմ ներքին մակերեսով կաթսայատան շենքը ինչպես նաև 2019թվականին իր կողմից ինքնակամ/2024JMFS6X/ կառուցված տանիքային հարկով 226․31քմ ներքին և 255.03քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որոնը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա,չեն հակասում քաղաքաշինական նորմերին,չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հարություն Բաբայանի սեփական գույք: Ինքնակամ կառուցվցած շինությունը ճանաչել օրինական,որի արժեքը կազմում է 189 500/հարյուր ութսունինը հազար հինգհարյուր/ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվեհամարին՝համարել Հարություն Բաբայանի սեփականություն:
- Համայնքի կողմից Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով հատկացված 0․23683 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում։
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 31.01.2025թվականին տրված թիվ55-Ա որոշումը:
- Սույն որոշումամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.89 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|