|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2022 թվականի N 150-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածի 3-րդ մասով և Ճամբարակ համայնքի ավագանու 16.03.2022թ. N 27-Ա որոշմամբ.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Բայրոնի փող. թիվ 31 հասցեում գտնվող 05-002-0097-0028 կադաստրային ծածկագրով 0.004204 հա մակերեսով հողամասը և հողամասի վրա առկա 29.64 քմ արտաքին և 17.48 քմ ներքին մակերեսով տնտեսական շինությունը ուղղակի վաճառքով օտարել Աշոտ Ավետյանին:
- Քաղաքացի Աշոտ Ավետյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 15.420 /տասնհինգ հազար չորս հարյուր քսան / ՀՀ դրամ,շինության /տնտեսական շինություն/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 44.100/քառասունչորս հազար հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|