|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2022 թվականի N 45-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈւՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆԸ /ԿԻՍԱՔԱՆԴ ՊԱՀԵՍՏ/ ՈւՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 31 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /վկայական N 27042022-05-0078/ 05-081-0143-0491 կադաստրային ծածկագրով 0.03882 հա մակերեսով հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 125.42 քմ ներքին և 156.87 քմ արտաքին մակերեսով կիսաքանդ պահեստը, 8.87 քմ պարիսպը, 8.87 քմ պարիսպը ուղղակի վաճառքով օտարել Կարինե Զազյանին:
- Քաղաքացի Կարինե Զազյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 84.550 /ութսունչորս հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, շինության /կիսաքանդ պահեստ/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 220.360/երկու հարյուր քսան հազար երեք հարյուր վաթսուն/ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -5 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|