Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,հիմք ընդունելով ՀՀ«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածը,ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղի 2-րդ փող. 10/1 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.26 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Այգեն Ինանցին, Անթառամ Խոնդկարյանին, Մարգարիտա Ինանցին և Շուշանիկ Ինանցին համատեղ պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Այգեն Աղասիի Ինանցին՝ ծնված 14.01.1960թ, Անթառամ Երվանդի Խոնդկարյանին՝ ծնված 20.12.1960թ, Մարգարիտա Այգենի Ինանցին՝ ծնված 17.07.1986թ. և Շուշանիկ Այգենի Ինանցին՝ ծնված 01.02.1988թ., համատեղ սեփականության իրավունքով հատկացվել է 0.26 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.2399 հա: Հողամասի վրա կառուցված 88.62 քմ ներքին մակերեսով 1-ին հարկը, 26.4 քմ մակերեսով բաց պատշգամբը, 88.54 քմ ներքին մակերեսով բնակելի տուն 2-րդ հարկը, 10.5 քմ մակերեսով բաց պատշգամբը և 5.76 քմ մակերեսով աստիճանահարթակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Այգեն Ինանցի, Անթառամ Խոնդկարյանի, Մարգարիտա Ինանցի և Շուշանիկ Ինանցի համատեղ սեփական գույք:
- Համայնքի կողմից Այգեն Ինանցի, Անթառամ Խոնդկարյանի, Մարգարիտա Ինանցի և Շուշանիկ Ինանցի համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.2399 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 30.07.2024 թվականի N 817-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|