|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 նոյեմբերի 2025 թվականի N 857-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոց, 85/1 հասցեում գտնվող 05-002-0115-0023 կադաստրային ծածկագրով գտնվող 0,04823հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023GXQGMU/ կառուցված շինությունները օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի կողմից Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց, 85/1 հողամաս հասցեում 05-002-0115-0023 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման 0,04823 հա հողատարածքի վրա 2017թ. ինքնակամ /2023GXQGMU/ կառուցված 50.33 քմ ներքին և 66.033 քմ արտաքին մակերեսով հասարակական շինությունը, ինչպես նաև 4.9քմ մակերեսով աստիճանահարթակը, 7․3 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանել միավորի 0․0229 հա և 0․02533 հա։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|