|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2020 թվականի N 42 |
ԿՐԿՆԱԿԻ ԱՃՈՒՐԴ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 08.10.2008թ. 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 01.11.2019 թվականի N 312 որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է`
- Համաձայնություն տալ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 27/1 հասցեում գտնվող, 05-002-0105-0035-001 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն հանդիսացող 262.68 քմ հասարակական շինությունը` 9.46 քմ և 28.38 խմ 05-002-0105-0035-002 կադաստրային ծածկագրով պարիսպը փոփոխված մեկնարկային գնով օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Շինության համար մեկնարկային գին սահմանել 4.833.000 ՀՀ դրամ:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|