|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2023 թվականի N 76-Ա |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117.27.04.2010թ. ընդունված ՀՀ ՀՕ-50-Ն օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն և ՏԻՄ-օրենքի 35 հոդվածի 1-ինմասի 22 կետի որոշումով Ճամբարակ քաղաքիՀ.Նադարյան փողոցի տուն 42 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.1330 հա հողամասին կից 0.03 հա հողամասը իրեն տրամադրելու և մինձև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Գարիկ Հարությունյանին պատկանող բնակելի տունը բավարարում է Հայստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 27.04.2010թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարագավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Գարիկ Սպարտակի Հարությունյանին՝ ծնված 02.03.1959թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.133հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.1630հա: Հողամասի վրա 1950թ. կառուցված երկհարկանի 1-ին հարկի 128.53ք.մ. ներքին և 162.38ք.մ. արտաքին մակերեսով., 2-րդ հարկի 169.77ք.մ. ներքին և 208.97ք.մ. արտաքին մակերեսով առանձնատունը.,27.54 ք.մ.ներքին և 43.16ք.մ. արտաքին մակերեսով մակերեսով անասնաշենքը.,9.30 ք.մ.աստճանահարթակը.,72.56 ք.մ.ընդհանուր մակերեսով ծածկերը, որոնք կառուցված չեն ՀՀ հօղային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գարիկ Հարությունյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Գարիկ Սպարտակի Հարությունյանին սեփականության իրավունքով հատկացված 0.1630 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին: Մնացորդ 0.1052հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(810.46 Կբ)
Որոշում կնքված |
 |
(810.46 Կբ)
քաղվածք |
 |
(810.46 Կբ)
Հատակագծեր |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|