Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2020 թվականի N 29

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.02.2020 թվականի N63 որոշմամբ և Ճամբարակ համայնքի ավագանու 18.06.2016 թվականի N16-Ա որոշմամբ.

 

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի   Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  է՝

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փող. 58/1 հասցեում գտնվող, 05-002-0038-0002 կադաստրային ծածկագրով 0.026493 հա հողամասը և նույն հողամասի վրա գտնվող հասարակական նշանակության շինությունը /նախկին գրասենյակի շենքը/սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով հատկացնել քաղաքացի Գայանե Լազարյանին, քանի որ վերոնշյալ գույքը նախկինում տրամադրված  է եղել իրեն՝ անժամկետ  բնակվելու  նպատակով:
  2. Շենքի կադաստրային արժեքը ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի կազմում է 1.934.597 /մեկ միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 33.061 /երեսուներեք հազար վաթսունմեկ/ ՀՀ դրամ: Քանի որ տվյալ գույքը գտնվում է ամխիթար վիճակում, իսկ ընտանիքը ունի սոցիալական  խնդիրներ, վճարել գույքի /շենքի/ սահմանված կադաստրային  արժեքի կեսը՝ 967.300 /ինը հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքի վճարումը թողնել անփոփոխ:
  3. Տվյալ որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -6

ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner