1. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Գարեգին Սմբատի Սարգսյանը /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր, 1-ին փողոց, տուն 99 հասցեում/ հանդիսանալով համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար կենցաղային աղբի համար աղբահանության վճար վճարող, չի կատարել ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար սահմանված ամսական 100 դրամը, ընդհամենը՝ ընտանիքի կազմը՝ 2 անձի հաշվով՝
1.2021 թվականի համար 1600 ՀՀ դրամ
2.2022 թվականի համար 4800 ՀՀ դրամ,
3.2023 թվականի համար 4800 ՀՀ դրամ,
4.2024 թվականի համար 3700 ՀՀ դրամ,
5.2025 թվականի համար 3300 ՀՀ դրամ,
6.2026 թվականի համար 1400 ՀՀ դրամ,
Ինչի կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի « բ » ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված տեղական վճարների վերաբերյալ գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը:
2. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Քաղաքացի Գարեգին Սմբատի Սարգսյանի բնակության վայրից Ճամբարակի համայնքապետարանի և աղբահանություն իրականացնող Օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է կենցաղային աղբի հեռացման ծառայություններ։
Ճամբարակ համայնքի ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարի սահմանվում է աղբահանության վճարի տեսակը և չափը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն, աղբահանության համար որպես տեղական վճար, Գարեգին Սմբատի Սարգսյանի վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը 01.08.2021 – 01.07.2026թ-ի դրությամբ կազմում է 19600 ՀՀ դրամ։ (Ըստ տարիների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 31-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Գարեգին Սմբատի Սարգսյանին /հիմք՝ ծանուցագիր/:
Գարեգին Սարգսյանը ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական վարույթի լսումներն իրականացվել են Գարեգին Սարգսյանի բացակայությամբ:
3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`
1) տեղական վճարներ, որոնց տեսակներն են՝
ա. տեղական տուրքը,
բ. տեղական վճարը:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի Համաձայն՝ Հարկային պարտավորությունը Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետներում չկատարվելու կամ մասնակի կատարվելու դեպքում հարկային մարմինը, իսկ տեղական հարկերի ու տեղական վճարների մասով՝ տեղական ինքնակառավարման մարմինը իրավասու են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, համայնքի վարչական տարածքում աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար. սահմանվածէ տեղական վճար։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տեղական վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ավագանու կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար որպես աղբահանության վճար՝ կենցաղային աղբի համար ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար (2021-2026թթ) սահմանվել է ամսական 100 դրամ։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 13-րդ հոդվածի 1-ին մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի դրույթներով,
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Գարեգին Սմբատի Սարգսյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 19600 ՀՀ դրամ տեղական վճար՝ աղբահանության գումար:
2. Գումարը վճարել Ճամբարակ համայնքի հաշվին՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ը ծառայության միջոցով /Q 2329 անձնական կոդով/:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը: