|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 փետրվարի 2025 թվականի N 84-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ռուդիկ Սլավիկի Սարիբեկյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող., 103/13 հասցեում գտնվող 05-002-0102-0056 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023XNB59M/ կառուցված շինությունը /մառանը/օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Ռուդիկ Սլավիկի Սարիբեկյանի կողմից կառուցված Գ. Նժդեհի փող., 103/13 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի 0.00129 հա բնակավայրի հողատարածքի վրա ինքնակամ /2023XNB59M/ կառուցված 11.01 քմ ներքին և 12.9 քմ արտաքին մակերեսով շինությունը /մառանը/ ճանաչել համայնքային սեփականություն, հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Անվավեր ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 29.11.2023թ. թիվ 859-Ա որոշումը
- Սույն որոշումն ուժի մե ջէ մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(949.49 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|