|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 31-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ, ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ, 10-րդ, 19-րդ և 22-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-002-0226-0046 կադաստրային ծածկագրով 3.0 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխել՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
- Առաջարկել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի միջոցով ներկայացնելու ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -18 ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԳՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԻԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՇԱՀՆՈՒՐ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՋԱՌԱՀՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎՐԵԺ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|