|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2026 թվականի N 849-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ Ճամբարակ համայնքի ավագանու 22․04․2026 թվականի N 29-Ա որոշմամբ և ՀՀ կառավարության 09.06.2022թ. N 842-Լ և 19․03․2026թ․ N 307-Լ որոշումներով.
Ո Ր Ո Շ Ո ւ Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով բնակարաններ կառուցելու նպատակով Վահան բնակավայրի 5-րդ փողոց 35 հողամաս հասցեում գտնվող 05-081-0143-0513 կադաստրային ծածկագրով համայնքի սեփականություն /վկայական 09062026-05-0060/ համարվող բնակավայրի բնակելի կառուցապատման 0.10239 հա հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացիներ Ազատ Բրուտյանին և Թագուհի Պողոսյանին։
- Վաճառքի գին սահմանել 1 քառակուսի մետրի արժեքը հինգ հարյուր /500/ ՀՀ դրամ։
- Քաղաքացիներ Ազատ Բրուտյանը և Թագուհի Պողոսյանը պարտավոր են Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝ 900185067148 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 511․950 (հինգ հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|