|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հուլիսի 2022 թվականի N 73-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈւՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է`
- Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի 1-ին փողոց, թիվ 143 հասցեում 05-037-0203-0002 կադաստրային ծածկագրով գտնվող ջրային 0.48086 հա տարածքը տրամադրել վարձակալական մրցույթով:
- Տարածքի համար մեկնարկային գին սահմանել 3000 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -5 ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|