Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Վարդան Բորյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Վարդան Մաթևոսի Բորյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, ք.Ճամբարակ, Պ.Սևակի փ., 12 շն 40բն.,հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ թիվ 1530116, 1530114, 1530115 վկայականների համաձայն համապատասխանաբար 0.7819 հա, 0․222 հա,0.7156 հա վարելահողերի, թիվ թիվ 153012, 1530117 վկայականների համաձայն համապատասխանաբար 0․355 հա, 0.1411 հա խոտհարքերի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 291750 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հոկտեմբերի 18-ին ժամը 15։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Վարդան Բորյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|