|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 ապրիլի 2026 թվականի N 432-Ա |
ՄԱԵԼՍ ԱԶԻԶԲԵԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Էսմիրալդա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Ծափաթաղ 1-ին փող. թիվ 30/1 հասցեում գտնվող 05-048-0056-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում:
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մաելս Ազիզբեկյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026BQP8NW/ ինքնակամ կառուցված 68,84 քմ արտաքին և 56.32 քմ ներքին մակերեսով բնակելի տունը,172.52 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը,48,26 քմ բաց պատշգամբը և 7,0 քմ աստիճանահարթակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 259․250 /երկու հարյուր հիսունինը հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Մաելս Ազիզբեկյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|