|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2025 թվականի N 305-Ա |
ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հունվարի 22-ի «ԱԻ, ԲՊ և ՔՊ ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը» սահմանելու մասին թիվ 46-ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով և Գեղարքունիքի մարզպետի 2025թ հունվարի 15-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025թ-ի հիմնական միջոցառումների պլանով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ս.թ մայիսի 06-ին իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպումը և հետևանքների վերացումը» թեմայով։
Շտաբային ուսումնավարժության շտաբի պետ նշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին:
- ՇՈւ շտաբի պետին`
- ՇՈՒ-ին ընդգրկել համայնքապետարանի անձնակազմին և ավագանու անդամներին: - Մինչև ս.թ մայիսի 05-ը մշակել ուսումնավարժության անցկացման մտահաղացումը և պլանը: -ՇՈՒ-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ճշգրտել համայնքի տարահանման պլանը և ստուգել նրանում նախատեսված միջոցառումների իրականացման հնարավորությունները: -Վարժանքի անցկացման հաջորդ օրը ինձ ներկայացնել միջոցառման ընթացքի գնահատականի, ինչպես նաև հայտնաբերված թերությունների մասին հաշվետվություն: -ՈՒսումնավարժության ամփոփումը անցկացնել ս.թ․ մայիսի 07-ին ուսումնավարժության մասնակիցների ներկայությամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|