|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 օգոստոսի 2018 թվականի N 75 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀՈՂԱՄՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍՒՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ մասով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմանում գտնվող «Յուքոմ» ՍՊ Ընկերության սեփականության հանդիսացող 0.02 հա գյուղատնտեսական հողամասը /կադաստրային ծածկագիրը՝ 05-061-0109-0065/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ կապի գործառնական նշանակություն՝ համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություների իրականացումը:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|