|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2026 թվականի N 1542-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով,ՀՀ օրենքի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Ալիսա Զազիկի Մուսաելյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ Պ․Սևակի փողոց,1-ին նրբանցք,8/2 հասցեում գտնվող 05-002-0079-0057 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը/ավտոտնակ/օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու ՄԵ Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Ալիսա Զազիկի Մուսաելյանի կողմից համայնքային սեփականություն բնակավայրի բնակելի կառուցապատման 0․00574 հա հողատարածքի վրա /2026JFSRJT/ ինքնակամ կառուցված 26.39 քմ արտաքին 16․62 քմ ներքին մակերեսով ավտոտնակի նկուղային հարկը և 57․39 քմ արտաքին 49․596 քմ ներքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 09․11․2026թ․ տրված N 1455-Ա որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|