|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 նոյեմբերի 2025 թվականի N 849-Ա |
ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սամվել Արշակի Ունանյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սամվել Արշակի Ունանյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, գյուղ Մարտունի, 2 փողոց, 2 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0247-0010 կադաստրային ծածկագրով 0.53 հա անջրդի վարելահողը, 05-063-0204-0056 կադաստրային ծածկագրով 1.209 հա անջրդի վարելահողը, 05-063-0207-0038 կադաստրային ծածկագրով 0.56 հա խոտհարքը, 05-063-0240-0024 կադաստրային ծածկագրով 0.5 հա խոտհարքը, 05-0063-0004-0002 կադաստրային ծածկագրով 0.71 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 78884 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 09:45-ին համայնք Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սամվել Ունանյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(750.40 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|